Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին ձերբակալել են: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել նրան:
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։
Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով»։
Կարդացեք նաև
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է. «Դաշնակցության Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին:
Այնտեղ է նաեւ Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը»։