-Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր Ալթան Թանը հայտարարել է, որ քադայիֆ աղանդերը պատմականորեն պատկանել է դիարբեքիրցի հայերին։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ավելի վաղ հայտարարել էր, թեև քադայիֆը գրանցված է որպես Դիարբեքիրի ավանդական քաղցրավենիք, այն պատրաստող վարպետների «100 տոկոսը բինգյոլցիներ են», ինչն էլ դարձել է ներկայիս բանավեճի պատճառը։


















































