Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թվականին նախաձեռնվել է 2460 քրեական վարույթ. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Փետրվար 25,2026 10:50

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Դավիթ Աղաջանյանը, ներկայացնելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2460 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2321 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ:

Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Նվեր Սաֆարյան 12/10 և 12/1 հասցեներում գտնվող երկու հողամասերի և դրանց վրա գտնվող գույքերի սեփականության իրավունքի գրանցման օրինականությունը:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ներկայացվել է հանցանքի վերաբերյալ հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել երկու հայցադիմում՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ:

Աննա Վարդապետյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:

 

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728