Լրահոս
Օրվա լրահոսը

Իհարկե, պետք է փոխվեր: Հիմա ուղղակի դրա ամենալավ ժամանակը չէր. Դանիել Իաննիսյան

Ապրիլ 08,2026 16:32 Share

ԱԺ-ն երեկ ընդունեց Ընտրական օրենսգրքի երկու փոփոխություններ։ Երկուսն էլ 2024 թ-ից դեկտեմբերից առաջ էր, նոր բան չէին, 2024 թ դեկտեմբերին դուրս էին հանվել։ Մեկը դուրս էր հանվել սխալ մոտեցման պատճառով, մյուսը դուրս էր հանվել տեխնիկական վրիպակի արդյունքում։ Առաջինը վերաբերում էր քվեաթերթիկների անվավերության հիմքերին, երկրորդը վերաբերում է կուսակցությունների դաշինքներում անձնանունների արգելքին։

Երկու խնդիրներն էլ դիտորդական առաքելություններն էին հայտնաբերել, բայց մեր մոտեցումները տարբեր էին այս երկու փոփոխությունների մասով:

Քվեաթերթիկների անվավերության մասով մենք գտնում էինք, որ այն օր առաջ պետք է փոխվի, թեկուզ ընտրությունների նախորդ օրը պետք է փոխվի, որովհետեւ ընտրողներին վերահսկելու հնարավորություն էր ստեղծում, ընտրակաշառք բաժանողների եւ ընտրողների վրա ապօրինի ազդեցություն գործողների համար:

Մյուս փոփոխությունը դաշինքներում անձնանունների մասով, մենք համարում էինք, որ դա լավագույն ժամանակը չէր։

Եթե դա հայտնաբերված լիներ կես տարի առաջ, իհարկե, պետք է փոխվեր, մեկ երկու ամիս առաջ՝ էլի պետք է փոխվեր, բայց հիմա ուղղակի դրա ամենալավ ժամանակը չէր:

Չենք կարծում, որ դա խաղի կանոնի փոփոխություն է։ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումների համաձայն դա խաղի կանոն չէ եւ հանգիստ կարող է փոխվել։

Որեւիցե կոնկրետ ուժի դեմ չէր, այլ երեւույթի դեմ էր, որ անձինք չպետք է ընտրվեն, այլ կուսակցություններ։ Սա որեւիցե ուժի դեմ կամ կողմ չէ, սա երեւույթի դեմ է եւ երեւույթի կողմ է։ Ինչ վերաբերում է ով է տուժելու, ինձ չի թվում, որ որեւէ մեկն առանձնապես տուժելու է, բայց որոշ ուժեր, ովքեր ինչ-որ ձեւով փիառ էին արել, երեւի մի փոքր պետք է վերափոխեն իրենց բրենդինգը, վերափոխեն իրենց PR-ը, բայց երեւի մեկ տոկոսը։

Ըստ էության մենք չենք կարծում, որ ինչ-որ առանձնապես շատ կազդի ուժերի վրա, որովհետեւ կային ուժեր, օրինակ՝ Ուժեղ Հայաստանը, որ բրենդավորվում էր։ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», զուտ իրենց դաշինքի անվանումը ուրիշ կդնեն։ Ոչ-ոք ոչ իրենց արգելել է, ոչ իրենց բրենդինգն է արգելում, ոչ էլ արգելվելու է, որ իրենք իրենց հիմնական քարոզչությունը կառուցեն Սամվել Կարապետյանի անձի շուրջ։

Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    What happened to ANIARC.AM?
    Is Tatul alive?
    Is he in jail?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930