Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Կարեւորը ճիշտ բառեր արտասանելը չէ, կարեւոր է այն բովանդակությունը, որն ունի այս կամ այն երեւույթը: Ասենք «խաղաղություն», թե չասենք` դրանից Ադրբեջանի ագրեսիվ սպառնալիքները չեն դադարի, Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցները տուն չեն վերադառնա, մեր ինքնիշխան տարածքները չեն վերադարձվի: Կոչեք դա «խաղաղություն», «զինադադար», թե «երկնային արքայություն», դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե նույնիսկ ամեն օր հայտարարություն ընդունենք խաղաղության մասին եւ ամեն վայրկյան հօգուտ խաղաղության ճառեր արտասանենք: Ասենք թե չասենք «միջանցք»՝ դրանից Ադրբեջանի եւ Թուրքիայի հավակնությունները չեն փոխվի: Ի դեպ, կողմերը բանակցում են եւ թուղթ են ստորագրում հենց նրա համար,…