«Առավոտը», հիմնադրված լինելով 1994թ.-ին՝ որպես անկախ Հայաստանում գործող առաջին անկախ, չկուսակցականացված օրաթերթերից մեկը, ավելի քան երեսուն տարի փորձել է պահպանել իր որդեգրած հետեւյալ սկզբունքները.
«Առավոտը» հարթակ է տրամադրում բոլոր քաղաքական, սոցիալական, տնտեսական, հասարակական խմբերին, եթե նրանց ասելիքը չի հակասում «Առավոտի» էթիկական վարքականոնին եւ չի պարունակում բռնության եւ խտրականության կոչեր, հակասահմանադրական հռետորաբանություն:
«Առավոտը» չի հանդիսանում որեւէ քաղաքական ուժի խոսափողը:
«Առավոտը» չի մտնում բանավեճերի մեջ՝ այլ լրատվամիջոցների հետ:
«Առավոտը» չի հրապարակում ակնհայտ կեղծ եւ սուտ տեղեկատվություն՝ շահերից եւ նպատակահարմարությունից ելնելով:
Որեւէ լրատվամիջոց երբեւէ ապահովագրված չէ սխալներից եւ շփոթեցնող տեղեկատվություն տարածելուց: «Առավոտը» պատրաստ է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը, եթե ապացուցվի, որ այն սխալ էր, ամբողջովին կամ մասնակիորեն չէր համապատասխանում իրականությանը:
«Առավոտի» լրագրողները պարտավորվում են հետեւել «Առավոտի» վարքականոնին:
«Առավոտում» տեղ գտած ցանկացած տեղեկատվության համար, որի ներքո «Առավոտի» աշխատակիցների ազգանունն է՝ որպես հեղինակի, «Առավոտը» կրում է պատասխանատվություն:
«Առավոտը» պատասխանատվություն չի կրում պաշտոնական հաղորդագրությունների, այլ լրատվամիջոցներից արված մեջբերումների, «Հայդ պարկ» բաժնում տեղ գտած կարծիքների, հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ բանախոսների արտահայտած մտքերի, «Բիզնես» բաժնում տեղ գտած գովազդային նյութերի համար, «Սոցիալական ցանցերի ասեկոսե» բաժնում տեղ գտած հանրային անձանց տեսակետներն արտահայտող գրառումների համար:
«Առավոտը» մոդերացնում է կայքում հրապարակված նյութերի ներքո տեղ գտած մեկնաբանությունները:
«Առավոտը» սոցիալական ցանցերի իր էջերում ընթերցողների արտահայտած մեկնաբանություններից հեռացնում է հայհոյանքները եւ օգտագործում է այդ հարթակների հնարավորությունները՝ ֆիլտրելու ատելության խոսքը եւ վիրավորանքները: Բողոքների վերաբերյալ ծանուցվելու դեպքում՝ պատրաստ է իրականացնել հավելյալ մոդերացիա:
«Առավոտը» այլ լրատվամիջոցներից մեջբերում կատարելիս՝ անպայման հղում է կատարում սկզբնաղբյուրին. եթե մենք դեմ ենք, որ մեր կայքից նյութերը տարվեն՝ առանց «Առավոտին» հղում կատարելու, ուրեմն մենք էլ չենք կարող մեզ թույլ տալ մեջբերումներ անել՝ առանց հղումի:
«Առավոտը» աշխատում է թափանցիկության սկզբունքով՝ յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում հրապարակում է հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ: