Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Երնջակյան. «Աշխարհի թատրոններից» ակնկալիքներ ունենք»

Նոյեմբեր 11,2011 14:04

ԱՄՆ-ում ավարտվեց «Աշխարհի թատրոններ» միջազգային փառատոնը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ իրենց տպավորություններով կիսվեցին փառատոնում Հայաստանը ներկայացրած Երեւանի կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը, դերասաններ Արշալույս Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը: «Առավոտը» տեղեկացրել էր, որ մեկ ամսվա ընթացքում` Կամերային թատրոնը ներկայացել է երեք ներկայացումներով` «Ի զեն», «Ինչ տարբերություն, թե ում հետ» եւ «Կառավարական համերգ»` 7-ին, 16–ին, 21–ին, 28-ին: «Կառավարական համերգը» ցուցադրվել է երկու անգամ: «Փառատոնի շրջանակներում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տարբեր թատրոններ էին ներկայացումներ տալիս, այդ պատճառով էլ բոլոր խմբերի մասին չէ, որ պատկերացում ունենք» – ասաց Արշալույս Հարությունյանը: Ըստ Արա Երնջակյանի, թատերական փառատոն անցկացնելը ավելի դժվար է եւ ծախսատար. «Կինոյի համար` մեկ-երկու հոգի են ներկայանում, իսկ թատերական փառատոնը` նշանակում է մի քանի թատրոններ՝ մի քանի հարյուր հոգանոց կազմով»: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն «Աշխարհի թատրոններ» միջազգային փառատոնից, Արա Երնջակյանը պատասխանեց. «Ըստ այն տրամադրվածության եւ ոգեւորության, որ այնտեղ կար` որոշ ակնկալիքներ ունենք»:

ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930