Օրվա լրահոսը

«Ողջամիտ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյան, մգեցված ապակիներով մեքենաների մեջ Դուք եք եղել՝ Շահին Մուստաֆաևի հետ»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ասաց՝ զինվորականների կատարածն ընդունում են՝ որպես հուզական արտահայտություն ու դրսևորում․ որևէ ձևով քրեական ու այլ պատասխանատվության ենթակա լինել չեն կարող։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝

«Հայաստանը գտնվում է մաշման ռեժիմի մեջ»

«Այն, ինչ տեսնում ենք Տավուշի օրինակով, Արցախի հանձնման քաղաքականության շարունակականությունն է Հայաստանում, հայկական հողերի մասով, որի անունը դրվել է սահմանազատում»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը: – Մի քանի օր է՝ Տավուշում փաստացի սահմանազատում է իրականացվում. սյուներ են տեղադրվում, երկրի իշխանավորները հպարտանում են, բայց տեղում՝ տեղացիներն են

Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին․ Տիգրան Աբրահամյան

Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ: Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում, գովերգում և խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին: Ու սա այն դեպքում,

Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը համախմբվել են գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաները

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս օրերին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացնում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին: Մանկապատանեկան գրական ճամբարի երկրորդ օրը՝ ապրիլի 26-ին ինտերակտիվ հեքիաթապատման միջոցով Աչաջուրի գրադարանի ընթերցողները ծանոթացել են անգլիական գրականության նմուշներին: Երեխաները միասին ընթերցել են մանկագիր Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և

«Կերակրի աղի գործով»-ի՝ նախադեպային դիրքորոշում

Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամանակ օգնության էին հասել նաեւ բառարանները 2024 թվականի ապրիլի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննել, ավարտել է «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի բողոքն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործը: Դիմելով դատարան, ընկերությունը պահանջել է վերացնել հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 152-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) 2022 թվականի փետրվարի

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել

Արեւմուտքի եւ Եվրոպայի «օգնությունը» մեզ

Շատ է խոսվել, իսկ այս օրերին Հայաստանի իշխանություններն արդեն անթաքույց բարձրաձայնում են դուրս գալ Ռուսաստանի հետ կապված բոլոր կառույցներից, ներառյալ՝ ռուսական սահմանապահ զորքերը փոխարինել մեր սահմանապահ զորքերով, ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերել Հայաստանից եւ անցում կատարել Արեւմուտքի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի թեւի տակ, իբր ամբողջությամբ փոխելով Հայաստանի հետագա զարգացման վեկտորը: Հավանաբար, նրանք մոռացել են ոչ վաղ

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան

ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր` 1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ): 2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց

Հաջող կարիերային զուգահեռ, օպերային երգչուհին հայրենիքում օգնում է երիտասարդ երգիչներին

Մարդկության ճնշող մեծամասնությունը տեսնում է այն, ինչը երեւում, ցուցադրվում է։ Մինչդեռ բարձրակարգ մասնագետներն են, որ չերեւացող երեւույթի մեջ տեսնում են գալիք երեւացող արժեքը։ Ասվածը վերաբերում է ուսման կամ կատարելագործման նպատակով արտերկիր մեկնած մեր այն երիտասարդ արվեստագետներին, ովքեր տեսանելի դաշտից առժամանակ դուրս են մնացել։ Դեռեւս 2009թ. ենք ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Փիրումյանի

«Տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»․ «Փաստ»

Որոշ ժամանակ առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ ստեղծել Ազգային հպարտության հանրային տրիբունալ, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Ի մասնավորի, մեր աղբյուրը փոխանցում է,

«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ Վովա Արզումանյանի պիեսը՝ Տաթև Ղազարյանի մատուցմամբ

Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակից լինել դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսին՝ ճանաչված դերասանուհի Տաթև Ղազարյանի մատուցմամբ։ «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսում հիշողությունը դառնում է ապրելու միջոց: Հայրական տնից հեռացած աղջիկը վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ Լուսանկարները՝ «ArmMono»

Երբ դու հենց այդ ճանապարհով ես եկել իշխանության, առնվազն անբարոյական ու ծիծաղելի է փողոց փակողներին ոստիկանություն քարշ տալը․ «Հրապարակ»

Եթե մի փոքր ողջամտություն եւ սթափ դատելու ունակություն ունես, պետք է հասկանաս, որ մարդիկ մի օր քո վրա հովանոց են նետելու, սյունյաց ողջույններ եւ ազդանշաններ են հնչելու՝ քո շարասյանն ուղղված, մյուս օրը կնոջդ ու աղջկադ ներկայությամբ քեզ դավաճան են կոչելու, հետո ինչ-որ մեկը նռնակը ձեռքին մտնելու է որեւէ պետական հիմնարկ, կամ կառավարության շենքի առաջ ինքնահրկիզման

Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մատենադարանում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը: Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր

Հայտնի «դուշի» պատմությունից հետո 5 աշխատակցից 4-ը հեռացել են․ «Հրապարակ»

Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։ Հիշեցնենք․ հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննայի քթի առաջ այն

Թուրքիոյ նախագահը կը շեշտէ, որ Երեւանը գիտակից է ու հասկցած բացուած պատուհանէն դուրս եւ ներս նայելու անհրաժեշտութիւնը․ «Ազդակ»

Ապրիլ 24-ի հերթական նշումի օրերուն Անգարայի պաշտօնական յայտարարութիւնները երեք բաժին ունին: Թուրքիոյ նախագահին ուղերձը պաշտօնապէս ուղղուած Երեւանին, ցաւակցութիւնը` Պոլսոյ պատրիարքին եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան հրապարակումը` միջազգային ընտանիքին եւ հանրային կարծիքին: Ուղերձները պաշտօնական հասցէներ ունին, այդուհանդերձ հրապարակային ըլլալով բազմաթիրախային են: Երրորդ ուղերձը, որ կը պատկանի Անգարայի արտաքին գերատեսչութեան: Հիմնական բաժինը այն է, որ 1915-ի դէպքերը

Ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի․ «Փաստ»

Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի

Ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը․ 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առիթով Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց  ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում,

Լարիսա Ալավերդյան․ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը․ «Փաստ»

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է: «Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած

Ադրբեջանցիներն էլ կգային, իրենց սեփական աչքերով կտեսնեին, որ իսկապես բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ սահմանը չստանալ համապատասխան այնտեղ, որտեղ որ ադրբեջանցիներն են ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, ասել է. «Նախ չի ասվում, որ նման բան չի լինելու: Երկրորդ՝ որովհետև իրանց տիրապետության տակ հայկական բնակավայր այս պահին չկա, դրա համար նման բան անելն անհնար է»: «ՉԻ». Բա որ այդպես էր, Տավուշի մարզի

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք․ զինծառայողները՝ տավուշցիների պայքարին միանալու մասին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ

Կենսական է ճշգրիտ քարտէսներու վրայ հիմնուած կանոնակարգը, որպէսզի հողային զիջումներու պատճառ չհանդիսանան սահմանագծման աշխատանքները․ «Հայրենիք»

Մասնագէտներու եւ փորձագէտներու կարծիքով, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներուն սկսելէ առաջ, կենսական էր, որ հաստատուէր աշխատանքի մեթոտաբանութիւն, օրինական հիմքեր եւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներու օրինականութեան յստակ կանոնակարգ, որպէսզի կատարուած աշխատանքը հապճէպ եւ անհիմն չըլլայ, այլ հիմնուած ըլլայ յստակ եւ որոշ տուեալներու եւ չափորոշիչներու վրայ։ Այս իմաստով կանոնակարգը նաեւ կարեւոր է, որպէսզի հոլովոյթը միակողմանի զիջման գործընթացի մը

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Աֆեյանն արդարացիորեն նշում է, որ «աշխարհը զբաղված է», եւ 120 հազար հայի՝ Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանումը այդ «զբաղված» աշխարհի համար աննկատ է անցել: Ուշադրություն չի դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ հայերը շարունակվում են ապօրինի պահվել Ադրբեջանի բանտում՝

Որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը․ «ՉԻ»

Ճանապարհներ փակելը, բնականաբար, ներքաղաքական պայքարի շատ արդյունավետ գործիք է, բայց դա ընդամենը միջոց է, և ոչ նպատակ։ Նպատակն օրվա իշխանություններին տապալելն ու նոր իշխանություններ ձևավորելն է, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը։ Միայն թե չասեք՝ «հիմա դրա ժամանակը չի», «հիմա սրանց քշենք, հետո կերևա», «նման խոսակցություններով պառակտում ենք շարժումը»,

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն`

Բագրատ Սրբազանը տեսակցել է վիրավորում ստացած ոստիկաններին

Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցի հատվածում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը չունի որևէ արդարացում․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը և նրան բերման ենթարկելը ամբողջությամբ ապօրինի է, ամբողջությամբ չսադրված է և չունի որևէ արդարացում։ Փոխարենը ոստիկանությունը պետք է Արթուր Խաչատրյանին պաշտպաներ բռնության դիմած` ինձ անհայտ (հաստավիզ) քաղաքացուց և բերման ենթարկեր վերջինիս։ Ցույցերի վայրերում ոստիկանության պահվածքը

«Մոտ 20 պայմանագրային զինծառայող միացան Կիրանցին ու տավուշցիների պայքարին». Միհրան Մախսուդյան

Նա ասաց, որ եթե մարդ չի պատրաստվում հող հանձնի, զորացրվում է: Դեռեւս պարզ չի՝ զինծառայողները արդեն ներկայացրե՞լ են դիմումները, թե՞ դեռ ոչ:

«Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի». Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանն ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան

Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, ով ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որը Մեծ Հայքի Արցախ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930