Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել Ստանիլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Դեկտեմբեր 09,2011 18:35
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, իրար են բախվել 2 «Մերսեդես» և 1 «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Մերսեդես» մակնիշի 09 ՕԼ 743 համարանիշի ավտոմեքենան վարելիս է եղել Ստանիլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարից հետո  Ա. Գրիգորյանը իրեն վատ էր զգում և վթարի վայր ժամանած հարազատները մեկ այլ ավտոմեքնայով նրան տեղափոխեցին տուն:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031