Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Հայրենիքը պաշտպանել սովորեցրել է պատմության ուսուցիչս

Հունվար 25,2012 15:32

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողով: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ յուրաքանչյուր տարեդարձ լավագույն առիթ է` անցած ուղուն հետադարձ հայացք նետելու ու կատարված աշխատանքը գնահատելու համար:

Ընգծելով այն հանգամանքը, որ հայրենիքը սիրել ու պաշտպանել իրեն սովորեցրել է պատմության ուսուցիչը՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ բանակը որքան հզոր, այնքան էլ նուրբ կառույց է. «Այն չի կարելի դիտել տարբեր հանգամանքների ազդեցությամբ ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի տակ, եւ այս գիտաժողովն առաջին լուրջ քայլերից է` բանակի դերը ճիշտ ըմբռնելը»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հավելեց. « Հավատացած եմ, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, մեր ժողովուրդը ուժ եւ կարողություն կունենա հավատարիմ մնալ բանակին»:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ բանակի 20-րդ տարեդարձի մեդալով պարգեւատրվեցին ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը, իրավաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Այվազյանը, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը, զոհված ուսանող Տիգրան Սարգսյանի այրին եւ այլք:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ԵՊՀ` ռազմահայրենասիրական բնույթի հրատարակությունների եւ Արցախին վերաբերող լուսանկարների ցուցադրություն: Ռեկտոր Ա. Սիմոնյանը Սեյրան Օհանյանին նվիրեց ԵՊՀ հրատարակություններից, որոնց թվում ` Հովհ. Շիրազի «Անի» պոեմը, որը մինչ այդ լույս չէր տեսել, իսկ ձեռագիր տարբերակը համալսարանին էին հանձնել Շիրազի ժառանգները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031