Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյան. «Արանք չեն թողել` մարդու վրա արև գա» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2013 14:38

Աշխարհահռչակ դուդուկահարը` Երևանի նորակառույցների եւ քաղաքապետի մասին

«Քիչ մարդիկ կհիշեն, թե Երևանն ինչ քաղաք է եղել: Երևանը փոքր, գեղեցիկ քաղաք էր, որտեղ բոլորն իրար ճանաչում էին: Քաղաքում երեք հարկանի շենքեր էին, մնացածը` սեփական տներ,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ապա հավելեց,-հիմա Երևանը եվրոպական քաղաք է դարձել, համեմատվում ենք Եվրոպայի հետ: Դա մի կողմից դրական է, մյուս կողմից էլ` բացասական: Օրինակ, քաղաքը լայնացել է եւ այսօր էլ գեղեցկանում է, անգամ կամուրջներով փողոցներ կան: Սակայն չէի ուզենա, որ նմանվեինք եվրոպական քաղաքներին, որովհետեւ, օրինակ, 30 հարկանի շենքերը Երևանի տեսքը փչացնում են, մինչդեռ պետք է լինի այն, ինչ բնական է եղել: Այդ շենքերն այնքան են «կպցրել» իրար, որ արանք չի մնացել` մարդու վրա արև գա»:

Պարոն Գասպարյանը միաժամանակ նշեց, որ քաղաքի հանդեպ սրտացավություն պետք է դրսևորի ոչ միայն ղեկավարությունը, այլեւ ժողովուրդը:

Խոսելով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից` Ջիվան Գասպարյանը ողջունեց նրա աշխատասիրությունը եւ արձանագրեց, որ քաղաքապետը կարճ ժամանակահատվածում շատ բան է արել. «Նա սրտացավ մոտեցում ունի քաղաքի հանդեպ: Նա բավական փորձ ունի, լավ է աշխատել եւ, կարծում եմ, այդ տեմպերով էլ կշարունակի: Եթե քաղաքի ներկայիս տեմպը պահպանվի, Երևանը ավելի լավը կլինի եւ կգեղեցկանա»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ քաղաքապետի թեկնածու, առավել մեծ փորձառություն ունեցող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, դուդուկահարն ասաց, որ բոլորի մասին խոսել չի կարող. «Թե ինչ կանի մյուսը, ես չգիտեմ, բայց տեսնում եմ փողոցների մաքրությունը, աղբահանությունը, ծառատունկը…»:

Ջիվան Գասպարյանն անդրադարձավ նաեւ իր ապագա ծրագրերին` հայտնելով, որ առաջիկայում համերգներով հանդես է գալու Ռուսաստանում, որն իր համար հարազատ երկիր է: Դուդուկահարը նշեց, որ մինչ այդ համերգներ է ունեցել Լոնդոնում, Սանկտ-Պետերբուրգում, իսկ առաջիկայում սպասվում են նոր ձայնագրություններ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ջիվան Գասպարյան, դուդուկդ չալեեեեե:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930