Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես է «зубник» Սուրիկ Խաչատրյանը, ըստ Սամվել Հարությունյանի, բռնաբարել ադրբեջանցի աղջկա եւ ընկել Բաքվի բերդ

Սեպտեմբեր 09,2013 14:43

Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր բացահայտեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» եւս մեկ դրվագ. «Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով:

1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր:

1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»:

Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանը պատիժը մի քանի տարի կրել է սկզբում Շուշիի, ապա Բաքվի բանտերում. «Մականվանը հարիր վարքի համար ոչ միայն ողջ է մնում (պատկերացրեք, թե ինչ կանեին Հայաստանում հայ աղջիկ բռնաբարած եւ ազատազրկված մարդուն), այլեւ ժամկետից շուտ ազատվում է, ապա «զուբնիկի» զբաղմունքը շարունակում Զապորոժիեում:

Այդ ամենից հետո Լիսկան 1990-ի գարնանը եկավ Գորիս եւ սկսեց ակտիվորեն զբաղվել հայոց ինքնապաշտպանությամբ, ինչը չէր կարող վրիպել իշխող վերնախավի ուշադրությունից: Նրան անմիջապես վերապահվեց առանձնահատուկ դերակատարություն: Հիշարժան է, որ Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար, Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, նախագահ, քաղաքապետ, ՀՀ ԱԺ 3 նստաշրջանների պատգամավոր, բազմամյա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերը նշված արտասովոր քրեական ընթացքի մասին բազմիցս հրապարակած կենսագրությունում չի արել եւ ոչ մի հիշատակում»:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Հետաքրքիր է, լիսկաների իշխանության տակ գտնվող ազգը ունի՞ ապրելու իրավունք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30