Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը կկալանավորվի

Սեպտեմբեր 27,2013 13:22

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հրապարակեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ կալանավորելու մասին որոշումը։

Այսօր քաղաքագետը չէր ներկայացել իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությանը։

Նա մեղադրվում է 530 հազար ՀՀ դրամը խարդախությամբ Հեղինե Սարգսյանից հափշտակելու համար։

Ի դեպ, դատարանը գործի վարույթը կկասեցնի մինչեւ քաղաքագետին հայտնաբերելը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ   

Հ. Գ. Lurer.com-ին Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունը քաղաքական որոշակի շրջանակների պատվեր է և իր նկատմամբ հետապնդման փորձ: Հարցին՝ Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են այդ քաղաքական շրջանակները, Սուրենյանցը պատասխանել է. «Այո՛, հայտնի է»: Նա խոստացել է նրանց անունները հայտնել քիչ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30