Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին

Հոկտեմբեր 12,2013 15:23

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ  արվեստը զարգացնելու եւ  տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ  հետագա ստեղծագործական հաջողություններ:

Ջիվան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց  ԱԺ  նախագահին բարձր պարգեւի արժանանալու  եւ  գնահատանքի  համար:

parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    երկար ու առողջ կյանք քեզ – Ջիվան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031