Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանին կանչել են Բելգիա՝ անվերադարձ. «Էս ազգը սիրում է աբիժինիկներին»

Հոկտեմբեր 23,2013 12:02

«Ինձ առաջարկել են Բելգիայում, Հոլանդիայում 8 օրվա ընթացքում հայտնել հպատակություն եւ ստանալ ամեն ինչ, ինչ մարդուն անհրաժեշտ է՝ ներառյալ առողջական բուժօգնություն»,- այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Այդ առաջարկից հետո Հայրիկյանն ընկել է մտքերի մեջ՝ գնա՞լ, թե՞ ոչ. «Ես հիշեցի, որ մենք յուրահատուկ ազգ ենք: Մեր ավանդական հերոսները փախնող են կամ փախած՝ սկսած Փոքր Մհերից, որ նեղացած գնաց մտավ Ագռավաքարի հետեւի իր կացարանը: Այն օրերին, երբ այստեղ մթնոլորտը նողկալի հայտարարություններով էր հագեցած, թե Հայրիկյանը ինքն իր վրա կրակեց, դա սարքեց, որպեսզի ինչ-որ հաջողությունների հասնի, լսեց Սերժ Սարգսյանին եւ չհետաձգեց ընտրությունները…Հիշում էի նաեւ մեծ հերոս Զորավար կոչված Անդրանիկի կերպարը, ով Հայաստանի անկախացումից հետո լքեց հայրենիքը: Հիշեցի նաեւ երիտասարդ տարիների իմ պատկերացումը, որ եթե չկարողանամ որեւէ բանի հասնել, գոնե կկերտեմ անմնացորդ, ազնիվ հայի կերպար: Հետո հիշում եմ «մահ կամ ազատություն» գոռացող պոռոտախոսներին, ովքեր հենց առիթ եղան՝ փախան արտասահման»:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ երեք ամիսը մեկ պարտավոր է գնալ ստուգումների, մինչեւ պարզի՝ առաջընթաց կա՞ առողջության հետ կապված, թե՞ չկա. «Ես լավ եմ, ոտքի վրա եմ, միայն աջ ձեռքիս մատները չեն աշխատում, ճկույթով կարողանում եմ գործիք բռնել, ձեռքս աստիճանաբար բարականում է, որը նշանակում է, որ աջ ձեռքս խնդիրներ ունի»:

Տեւական ժամանակ Պարույր Հայրիկյանն այդպես էլ հստակ չէր ասում՝ արտերկիր գնալուց հետո վերադառնալո՞ւ է, թե՞ ոչ. «Եթե նմանվեմ ձեր հերոսներին, ովքեր մահ կամ ազատ Հայաստան ասացին ու փախան արտասահման, ապա կարող է ուզեմ լինել ձեր ազգային հերոսներից մեկը եւ չեմ գա, եթե չնմանվեմ, կգամ՝ որպես Պարույր Հայրիկյան եւ կվերադառնամ Հայաստան»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե որոշեք չվերադառնալ՝ նեղացա՞ծ կմնաք՝ նա պատասխանեց. «Կդառնամ ձեր ազգային հերոսներից մեկը, էս ազգը նեղացածներին սիրում է չէ՞, աբիժնիկներին, Անդրանիկին…»: Հարցին՝ հիմա մնալո՞ւ եք, թե՞ չեք մնալու եւ ինչո՞վ եք զբաղվելու, եթե մնաք արտերկրում՝ նա պատասխանեց. «Միայն հուշերս բավական են: Իմ ասածից ընտրեցիք այն հատվածը, որը ձեզ հաճելի՞ է: Եթե ես նշեցի ձեր հերոսների մասին, ես չեմ ուզում նմանվել նրանց»:

Ավելի ուշ պարոն Հայրիկյանն ասաց, որ գնալու է 3 օրից եւ հետ է գալու հավանաբար 3 օրից. «Ինչքան բժիշկներն ասեն»:

Խոսելով «Անկախություն» թերթի մասին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ այն բացառիկ պատմական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում. «Մենք երախտամոռ թափթփուկներ ենք, եթե չենք նշում ազգային ազատագրական պայքարի սկիզբը: Եթե նշում ենք ֆուտբոլի թիմի 40-ամյակը, պիտի դա էլ նշենք: Մենք նախանձից ելնելով՝ պատրաստ ենք ինքներս մեզ ոչնչացնել, դրա համար ոչ միայն ՄՄ կմտնենք, այլ նաեւ Թուրքային միություն, սա է մեր ողորմելի էությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անդո says:

    Հազիվ թե նա հրաժարվի այդ հնարավորությունից,եթե հրավիրած լինեին իրականում:

  2. կայծակ փալանճեան says:

    ինչ Հետաքրքիր նմանութիւն-զուգադիպութիւն…իմ մտածածների եւ իր:Իրեն հանդիպել խոսակցել ենք դեռ շուրջ . տարիներ առաջ-երբ ինձ իր մօտ առաջնորդեց(իր մօտ ընկեր Խանզատեանը,հանգուցեալ» ունաեւ հպանցիք ,կիտութիւնների Ակատէմիայում*երբ պատրաստւում է իրեն մօտեանլ խոսել իր մօպիլով կարծեմ,յայտնեցին Խանատեանի առողծութեան վատթարանալը եւ անմիջապէս թողեց սրահը :Ուրիշ անգամ երէք/չորս տարի առաջ Ազնաւուր հրապարակ ,եղբայրս ասեց տես Հայրիկեաննէղղղշտապեցի իրեն հասայշինիրեն յիշեցրի -չը գիտեմ յիշեցղղապա կիրքերնիս փախանակելով իրարից հեռացանք:
    Հիմայ թէ ինչու նման ենք մտածում:Յաճախ եմ խորհել որ Զոր.Անդրանիկ չը պիտի լքեր հեռանար Հայրենիքից-մի քիչ աւէելի ասեմ քան Հայրիկեանը:Նա արդէն իսկ նորէկ սովէտական Կառավարութիւնից կը յանդուրժւէրշքանզի Լքեր էր Դաշնակցութեան -աւելի-հակառակ էր նոցայ:
    Ուրիշ ,իմ կողմից… նա եթէ մնար թէ Հայրենիքին աւելի կը ծառայէր եւ թէ Սփիւռքահայեր իրեն աւելի կը յարգէին: Չեմ կարծում Հայրիկեան Լ Ք Ի Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ը ԵՐԲԵՒԷ նա Հայրենասեր է չափազանցշոչնմանուրիշների:Իրկրքոյկի մէջ-կամ ԱԻՄ ի Կանոնագիր-Ծրագիրք մի շատ կարեւոր կէտ թողել է Հ Ա Ր Ց Ա Կ Ա Ն-որին ,կը ներէք անհամեստութեանս-ես ունեմ պատասխան կամ աւելի ճիշտ Ե Լ Ք ինչ վերաբերում է Հայութեան մի կարեւոր նւաճելիքի:
    Յարկանքներս Հայորդուն եւ Ա Ռ Ո Ղ Ջ Ո Ւ Թ Ի Ւ Ն……..
    Իր նման մտածումների տէր, Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031