Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ներողություն չխնդրեց, բայց դատապարտեց

Հունվար 13,2014 15:35

Aravot.am-ը այսօր քաղաքապետարանում ԶԼՄ-ների համար կազմակերպված ընդունելության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 26-ին՝ իր ատենախոսության պաշտպանության օրը կայացած միջադեպի  համար:

«Ինձ թվում է՝ մենք այսօր եկել ենք այստեղ ուրիշ նպատակով, Ձեր կողմից լավ կլիներ, որ բաժակ վերցնեիք»,- ասաց քաղաքապետը:

Այնուամենայնիվ պնդեցինք՝ մի՞թե տհաճ չէր միջադեպը, երբ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով բուհում ծառայություն իրականացնող ոստիկաններն ու ուսխորհրդի անդամները խոչընդոտում էին լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացմանը:

«Միջադեպ է եղել, ես բնականաբար դատապարտում եմ, ինչ մնում է իմ ատենախոսությանը, այդ ժամանակ ներսում եմ եղել, ներկա չեմ եղել, չեմ տեսել, եթե ներկա լինեի, անպայման նման բան չէր լինի»,-ասաց նա: Իսկ ՀՀԿ-ական կրծքանշաններ կրող երիտասարդներին վերաբերող հարցին պարոն Մարգարյանը գերադասեց չպատասխանել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Հա էլի, բանից բեխաբար Տարոն, ինքը գիտական թեզ էր պաշտպանում ու ոչնչից տեղյակ չէր, սիրուն չի՛, Տարոն, սիրուն չի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031