Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է

Հուլիս 31,2014 19:05

Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հուլիսի 31-ի   ժամը 18-ն անց 15 րոպեից մինչ այժմ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում է  Բարեկամավանը: Գնդակները դիպչում են տների պատերին , տանիքներին:

Հ. Ղարաքեշիշյանն ասաց. «Գնդակոծություններից մեր  տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել:  Այլեւս անհնար է այն նորոգել:  Մնում է  թողնել տունը, հեռանալ գյուղից»: Նրա վկայությամբ՝  գնդակները խոցել են  իրենց տնից ցած անցնող  բնական գազի խողովակը: Հայ սահմանապահները պատասխան կրակ են բացել, սակայն ազերիները չեն դադարեցնում Բարեկամավանի գնդակոծումը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031