Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիև դուշման, Պուտին враг, Սերժիկ թշնամի». անցկացվեց «Ոչ պատերազմին» խորագրով երթ (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 11:11

«Ալիև դուշման, Պուտին враг, Սերժիկ թշնամի», «Խաղաղապահը զենք չի վաճառում», «Ոչ Ալիև, ոչ Սերժիկ, ոչ Պուտին». այսպիսի կարգախոսներով ընթացավ ԱԳՆ շենքի առջևից մեկնարկած խաղաղության երթը՝ Հրապարակ-ՌԴ դեսպանատուն-Մաշտոցի պողոտա ֊-Ազատության հրապարակ երթուղիով։

xaghaghutyan ert (2)

Երթի նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև տարածաշրջանում շահեր հետապնդող երրորդ ուժերը: Այսօր հայ-ադրբեջանական սահմանին թափվող արյան համար պատասխանատուներից է ՌԴ-ում իշխող ռեժիմն ու նրա պարագլուխը»:

xaghaghutyan ert (1)Նախաձեռնողներն էին Գայանե Առուստամյանը, Աննա Շահնազարյանը, Անտոն Իվչենկոն, Զարուհի Հարությունյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լալա Ասլիկյանը, Արթուր Պետրոսյանը Արևիկ Մարտիրոսյանը:

Երթին ներկա էր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Միքայել Դանիելյանը և այլն:

Երթը եզրափակվեց Ազատության հրապարակում՝ հանրային քննարկմամբ:

xaghaghutyan ert

Այս ընթացքում կրքերը թեժացան. քննադատություններ հնչեցին, թե երթի ընթացքում ինչու չբարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, կամ ինչու էին որոշ մարդիկ գոչում «Սերժիկ մարդասպան», «Ոչ Եվրամիությանը» և այլն:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Եթե մարդ իր երկրի նախագահի անունը միտումնավոր է փոքրատառ գրում, ուրեմն վերջ այդ մարդուց լավ բան սպասելն ԱՆԻՄԱՍՏ է: Խոսքը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների մասին է:

  2. Hayk says:

    В каждой стране есть предатели! Но их очень мало____ жалкая кучка!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031