Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացին

Օգոստոս 26,2014 20:48

Ադրբեջանական «Ենի մուսաֆատ» թերթը հաղորդել է, որ օգոստոսի 26-ին Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում հայտնվել է Հայաստանի   50-55 տարեկան   քաղաքացի: Ադրբեջանական լրատվամիջոցները  նորից  կեղծարարություն են անում. «Ենի մուսաֆատը» գրում է , թե իբր հայաստանցին  Ադրբեջանում է հայտնվել Հայաստանում սոցիալական  ծանր պայմանների պատճառով:

Քեմեռլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին: Հիշյալ համայնքների ղեկավարները տեղյակ չեն, թե իրենց համագյուղացիներից որեւէ մեկն անհետացել է: Զինվորական  եւ իրավապահ մարմինները  եւս տեղյակ չեն Ադրբեջանում հայտնված անձի ինքնության մասին: Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում  սահմանագոտում քաղաքացիական անձի շարժ  է նկատվել: Դա կարող էր լինել Ադրբեջանում հայտնված քաղաքացին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Հա, ուզում են միացնել, դրա համար են հերթով գնում չէ*:

  2. david says:

    Մարդը խոսքի տերն էր , ասաց և գնաց:Թե չէ, նստել սպասելն էլ մի բան չէ, թե երբ բոլորը կգնան, երբ կգան փրկիչներդ, դա էլ բանի նման չէ:Կեցցես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031