Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաարժեքավորը մարդկանց ուրախացնելն է (ֆոտոշարք)

Մարտ 13,2015 21:12

Ամբողջ աշխարհում սկաուտների և գայդերի կարգախոսն է «Օրական մի բարի գործ կատարիր»: Ի թիվս մնացած հատկանիշների, սկաուտներն ու գայդերը մեծապես կարևորում են հասարակական ծառայություն մատուցելը, ընկերասիրությունը, հավատարմությունը, բույսերին և կենդանիներին պաշտպանելու, սիրելու ունակությունն, աշխատասիրությունը և, իհարկե, կրթությունն ու միմյանց օգնելու գաղափարը:

Հարյուրամյա շարժման հին և բարի ավանդույթները չեն փոխվել. նրանք մնայուն են և արդիական պատմության ցանկացած ժամանակահատվածում: Շարժման շարունակական լինելու գաղտնիքներից մեկը համագործակցությունն է աշխարհի տարբեր ծայրերում գործող սկաուտների և գայդերի հետ, կրթության նկատմամբ մեծ ուշադրությունը, որը բացում է մեծ դռներ տղաների և աղջիկների համար:

Հաշվի առնելով հասարակության առջև ստանձնած բարին կատարելու, կրթությանն օժանդակելու պատասխանատվությունը՝ այս անգամ Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը՝ համագործակցելով Ճապոնիայի աղջիկ սկաուտների հետ, որոշեց Արմավիր մարզի, Այգեշատ գյուղի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի  այն աշակերտներին, ովքեր չեն կարողանում հաճախել դպրոց կոշիկ չունենալու պատճառով, ապահովել կոշիկներով 24 դպրոցականի:

Կոշիկների համար նախատեսված գումարը հավաքվել է Ճապոնիայի աղջիկ սկաուտների և գայդերի ձեռքի աշխատանքների վաճառքի արդյունքում:

Այսօր այս բարի այցով Հայաստանի աղջիկ սկաուտներն հանդիպեցին դպրոցականներին, ծանոթացան և մեծ ուրախությամբ նվիրեցին անակնկալ-նվերները: Երեխաների ուրախ աչքերից և բազմաթիվ շնորհակալական խոսքերից կարելի է փաստել, որ այսօրվա բարի գործն կարելի է համարել ստացված:

P1470623 P1470639 P1470651 P1470655 P1470661 P1470664 P1470668 P1470670 P1470674

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031