Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մրցակիցներին հարգանքով եմ վերաբերվում. Աղվան Վարդանյան

Փետրվար 16,2017 13:54

Փետրվարի 15-ին, ՀՅԴ նախընտրական ցուցակները ներկայացնելու ասուլիսում, հարցերից մեկին պատասխանելիս ես անդրադարձել եմ քաղաքական այլ ուժերի հետ մեր հարաբերություններին և ասել հետևյալը. «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, երբ խիստ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում»: Ասել եմ նաև, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ է, բայց շարունակությունը թե’ ՀՀԿ-ի, թե’ մյուսների հետ կախված կլինի ընտրությունների արդյունքներից: «Շատ քիչ կան ուժեր կամ անհատներ, ովքեր փորձում են ՀՅԴ-ին հարվածել, որովհետև հասկանում են Դաշնակցության կշիռը թե’ երկրի ներսում, թե’ աշխարհում, ուստի փորձում են մեզ հետ հավասարակշիռ հարաբերություններ պահել»:

Ասուլիսից հետո ինձ է մոտեցել «Առավոտ»-ի թղթակիցը և հիշեցրել հեռավոր 2012 թվականին Ջրվեժ թաղամասում նախընտրական քարոզչությունից մի դրվագ ու թերթի առաջին էջում վերապատմել 5 տարվա վաղեմության մեր անձնական` իմ հիշողությունից իսպառ ջնջված զրույցից ինչ-որ հատված՝  բնականաբար ուշադրություն գրավող վերնագրով: Աստված նրա հետ:

Իմ հրապարակային գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր մրցակից ուժերին ու քաղաքական գործիչներին և ասուլիսում էլ հենց այդպես եմ արտահայտվել: Մնացածը թողնում եմ լրատվամիջոցների և սոցցանցերում աղմկողների խղճին:

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728