Լրահոս
Օրվա լրահոսը

ЖДЕМ-С!

Մայիս 05,1999 00:00
spasel

ՀՅԴ-ն էլի խոստումնազանց եղավ, իսկ պատճառաբանությունը՝ «զուտ տեխնիկական պատճառներով», երեւի ավանդական կդառնա այս հարցով հետաքրքրվողների համար։ Խոսքը Վահան Հովհաննիսյանի՝ դեռեւս ապրիլի 6-ին ԵՊՀ-ում հնչեցրած այն սպառնալիքի մասին է, թե ՀՅԴ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քաղհայցով դիմելու է դատարան։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀ նախկին նախագահին զրպարտության մեջ՝ վկայաբերելով 1994 թ. դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթը, դրան հաջորդածը, դաշնակցությանը ահաբեկչության եւ այլնի մեջ մեղադրելը, ինչպես նաեւ՝ նրա վերջին հարցազրույցում եղած համահունչ պնդումները։ Հայցը մինչեւ այժմ չներկայացնելը ՀՅԴ պատասխանատուները պայմանավորել էին «տեխնիկական պատճառներով», եւ «Առավոտի» ապրիլի 22-ի համարում խոստացել, որ «առաջիկա 2-3 օրերում այն պաշտոնապես կներկայացվի, եւ մամուլին նախապես տեղյակ կպահվի»։ Սակայն այս անգամ էլ հարցի մասին հիշեցնողը մամուլն էր, մասնավորապես՝ «Առավոտը»։

ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, երեկ հաստատելով, որ հայցը դեռ ներկայացված չէ եւ դարձյալ «տեխնիկական պատճառներով (փաստաթղթերը մեկի մոտ էին, որը քաղաքում չէր)» դա արդարացնելով՝ վստահեցրեց, որ առաջիկա օրերին հայցը կներկայացվի։ Շեշտեց՝ «անպայմա՛ն կներկայացվի»։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31