Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։








Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































