Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը պատճառաբանում է, որ գրություն չի ստացել «Խավարումը» բացելու վերաբերյալ

Հոկտեմբեր 20,2017 16:06

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց՝ ի վերջո վերաբացվելո՞ւ է, լինելո՞ւ է Թումանյանի թանգարանում բացված, այնուհետեւ արգելված «Խավարում» ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության լրատվականից փոխանցեցին պարոն Ամիրյանի հետեւյալ պատասխանը. «ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, ցուցադրություն բացելու համար գոյություն ունի սահմանված ընթացակարգ։ Նախարարությունը մինչ օրս պահանջված ընթացակարգով որևէ գրություն չի ստացել Թումանյանի թանգարանում «Խավարում» անունով ցուցահանդես բացելու վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտնել էր , որ օրերս թանգարան այցելած նախարարը՝ պատասխանելով «Խավարումը» վերաբացելու վերաբերյալ իր հարցին` բացասական պատասխան էր տվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031