Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. «Բոլոր երգերն էլ իմ երեխաներն են»

Նոյեմբեր 13,2017 12:21

Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի երգերի գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են 40 երգեր` նոտաներով, որոնք առանձնացված են 3 խորագրերով` «Ամենքին», «Մանուկներին», «Հայրենիքին»:

Ներկաների ձեւակերպմամբ, գիրքը կարող է կարող է լինել լավագույն օգտակար «գործիքը» երգով զբաղվողների համար: Այն հարցին, թե որ երգերն են ավելի սիրելի իր համար, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ երգերին վերաբերվում է որպես իր երեխաների, այդ պատճառով բոլոր երգերն էլ հավասարաչափ սիրելի են:

Արթուր Գրիգորյանի ընկերներից մի քանիսը դժվարացան առանձնացնել լավագույնները, իսկ երգչուհի Սոնա Ռուբենյանը առանձնացրեց հատկապես «Հայ, իմ աշխարհ», «Հայ գարուններ», «Կորած մեղեդի» ստեղծագործությունները՝ հավելելով, որ Արթուր Գրիգորյանի բոլորն երգերն էլ շատ է սիրում: Նա նաեւ ընդգծեց. «Արթուր Գրիգորյանը կարևոր ու նշանակալից դեր է ունեցել, որ ես այսօր երգչուհի եմ»:

Շնորհանդեսը անցավ ջերմ ու հաճելի միջավայրում: Վերջում կոմպոզիտորը մակագրեց գրքերը և սիրով հանձնեց ընկերներին:

Սվետա ՊԱՊՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930