Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարներն և հիմնական մարտահրավերները» խորագրով

Դեկտեմբեր 20,2017 15:04

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ 2017 թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարներն և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում Արցախի Հանրապետության դեսպանորդ Ռուբեն Զարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՌԴ պետական դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովը, հասարակական-քաղաքական գործիչ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ նախագահին կից Ազգերի խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը, Մինսկի խմբի նակին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, քաղաքագետ, թալիշական մեջլիսի նախագահ Ֆախրադին Աբոսզոդան, Դաշնային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի խորհրդական Կարինե Արամյանը: Մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել նաև ՌԴ պետդումայի պատգամավոր, դումայի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՌԺԴԿ կառավարման խորհրդի անդամ Բորիս Չերնիշովը: Համաժողովը նախագահում էր ՌԳԱԱ ակադեմիկոս, ՀԳԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Գարեգինի Մելքոնյանը:

Համաժողովին ներկայացվեցին հետևյալ զեկույցները.

-«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հանգրվանները», զեկուցող՝ Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր.

-«Հանրային դիվանագիտությունը և Հայաստանի ու Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների դերը երկկողմ հարաբերություններում», զեկուցող՝ Վիկտոր Կրիվոպուսկով, ՌԴ հասարակական-քաղաքական գործիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀԲՌՄ նախագահ.

-«Ռուսաստան և Հայաստան. ժամանակակից հիմնադիրներ և ապագային ուղղված հույսեր», զեկուցող՝ Ալեքսանդր Աֆանասև, ՌԴ ԱԳՆ առաջին կարգի խորհրդական, քաղաքագետ, ռազմական պատմաբան.

-«Եվրասիական ինտեգրացիան որպես երկրների կայուն զարգացման կարևորագույն գործոն», զեկուցող՝ Գյուլնուր Ռախմատուլինա Գալիմովնա, ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարի խորհրդական.

-«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առանձնահատկությունները», զեկուցող՝ Ստանիսլավ Տարասով, «Ռեգնիում» տեղեկատվական գործակալության արևելքի խմբագրության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, վերլուծաբան.

-«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար համագործակցության և միջազգային գործակցության զարգացման գործիքակազմը», զեկուցող՝ Կարինե Արամյան, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի գիտական խորհրդի անդամ, ԱՊՀ Էներգոխնայողության ազգային միության համակարգող.

-«Ռուս-հայկական գործընկերություն. արդյունքներ և հիմնական մարտահրավերներ», զեկուցող՝ Սեյրան Բաղդասարյան, քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ.

-«Ռուս-հայկական ռազմավարական դաշնակցությունը որպես տարածաշրջանային անվտանգության երաշխիք», զեկուցող՝ Նորատ Տեր-Գրիգորյանց, ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ.

-«Թուրքական լոբբիստական կառույցներն ու նրանց ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա», զեկուցող՝ Վիկտոր Նադեին-Ռաևսկի, ՌԴ ազգային ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, Սևծովյան և Կասպիցովյան տարածաշրջանի քաղաքական-սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն.

-«Արցախի ճանաչման հրամայականը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում», զեկուցող՝ Ռուբեն Զարգարյան, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության խորհրդական, գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության ԱԳՆ առաջին կարգի խորհրդական.

-«Հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհային քարտեզը», զեկուցող՝ Նարեկ Առաքելյան, քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի մագիստրոս, հասարակական գործիչ:

Համաժողովի ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեն մասնակիցների վավերացմանը ներկայացնի առաջարկների և ուղերձների հռչակագիր՝ ուղղված երկու երկրների կառավարություններին:

 

Ռուս-հայկական համագործակցություն

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031