Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում

Հունվար 16,2018 11:03

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ։

Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտեց այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծեց ներկայումս վիրահայ համայնքի կյանքում թատրոնի ունեցած կարևոր նշանակությունը։

Դեսպանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր հերթին խոսեց թատրոնի գործունեության, բեմադրվող ներկայացումների, առաջիկայում նախատեսված հյուրախաղերի մասին։

Հանդիպման ավարտին դեսպան Սադոյանն նշեց, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գործունեությունը մշտապես գտնվելու է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031