Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան, հարվածելով երկու մեքենաների, բախվել է ծառին. վարորդը մահացել է

Հունվար 21,2018 23:19

Հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) և «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետև` ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: «ԲՄՎ»-ի վարորդը` 1978 թ. ծնված Հարություն Սեյրանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանականհիվանդանոց, որտեղ մահացել է:

Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031