Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը արտահայտում է իր կարծիքը, պետք է պատրաստ լինի, որ կլինեն նաեւ մերժող կարծիքներ». Ռուբեն Բաբայան

Փետրվար 02,2018 14:41

«Չեմ կարող ասել, որ պոեզիայի տեսակետից հրճված եմ, եւ իմ անձնական մոտեցումը կյանքի ու արվեստի հանդեպ՝ միշտ ինչ-որ լույսի, ելքի տեղ գտնելն է, պոեզիայի տեսակետից կողմնակից չեմ, որ ամեն ինչ ճակատային ասվի, բոլոր դեպքերում գոյություն ունի պոետիկ լեզու»,- բանաստեղծ Հուսիկ Արայի վերջին աղմկահարույց բանաստեղծության մասին այս կարծիքն ունի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ գրաքննությունը ամբողջատիրական համակարգի երեւույթ է. «Յուրաքանչյուր ոք արտահայտում է սեփական կարծիքն իր տաղանդի սահմաններում, իր այդ օրվա էմոցիոնալ վիճակից ելնելով, կարող է պատահի քսան րոպե հետո այլ կարծիք ունենա, յուրաքանչյուրս մեր մեջ ունենք սահմանափակումներ, որոնք հաստատում ենք՝ ելնելով սեփական բարոյական ու գեղագիտական նորմաներից: Պոետին չի կարելի դատել հասարակության կողմից ընդունված օրենքներով, այդ ժամանակ կաճեցնենք մի խումբ պոետ կոչեցյալներ, որոնք ամբողջ օրը կգոռան՝ կեցցե մեր հրաշք հայրենիքը, կեցցե մեր լուսավոր ներկան, բայց հոգու մեջ կունենա տխուր պատկեր ու սեւ գույնի սարդեր: Չեմ կարծում, որ սա հասարակության կողմից քննարկման թեմա է, եթե մարդը արտահայտում է իր կարծիքը, պետք է պատրաստ լինի, որ կլինեն նաեւ մերժող կարծիքներ: Յուրաքանչյուր ոք ներկայացնում է իր հայացքն ու տեսակետները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց պարոն Բաբայանը:

Վերջերս մեծ քննադատության էր արժանացել նաեւ Իջեւանից լրագրող Նարինե Չուխարյանի ակնարկը՝ «Ասպարեզի» կայքում հրապարակված: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, նմանատիպ քննադատությունը մի բանի մասին է վկայում. «Մենք բոլորս սովետական միության կոնցլագերից ենք, ճամբարային շարք կանգնելու մտածողությունը շարունակվում է պահպանվել, դա փոխանցվում է նոր սերունդներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728