Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք

Ապրիլ 15,2018 20:20

«Այս տասը տարիների ընթացքում մենք դուրս ենք եկել պայքարի ժողովրդի պահանջով: Եվ իշխանությունները պետք է հասկանան, որ կան չլուծված խնդիրներ մեր երկրում, որոնք պիտի լուծվեն: Այս բռնի ուժերով, փախուստներով ոչ մի հարց չի լուծվի: Մենք չենք ուզում, որ հայ ժողովուրդն իրար մեջ գնա կամ քաղաքացիական պատերազմի կամ ոստիկանության հետ ընդհարման»,-երեկոյան մեկնարկած ընդդիմության հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով` այսօր մեր ամենամեծ արժեքը ազատագրված տարածքներն են, որի հիմքը պետք է լինի մեր համախմբվածությունը. «Իշխանությունները չկարողացան այս տաս-տասնհինգ տարիների ընթացքում անել այն ինչ պահանջվում էր: Մեր Նժդեհի գաղափարախոսներն այսօր ինչ օրի հասցրին մեր ժողովրդին: Մենք չենք եկել իշխանություն վերցնենք, դափնիներ վերցնենք, մեզ դափնիներ պետք չեն»:

Ապա Սասուն Միքայելյանը, դիմելով իր զինակից ընկերներին, ասաց. «Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք: Ձեզ կանչում ենք հրապարակ, որ կանգնենք մեր սերնդի ճակատագրի համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք: » …

    անոնք որ գալու էին, բանտում նստած են, հապիպի… (ի դէպ, իսկ դու ո՞ւր էիր, երբ որ անոնք անում էին… ինչ որ անում էին)…

    բազմաթիւ այլ նախկին մարտականներ ալ՝ կառավարութեան շուրջ ու մէջն են. սկսեալ նոր նշանակուած Վարչապետից…

    այնպէս որ, ախըր, ելէք տուն գացէք, նորմալ մարդիկն ալ թող իրենց գործը շարունակեն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30