Լրահոս
Օրվա լրահոսը

Փակել են Գյումրի-Երևան ճանապարհը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (Ֆոտոշարք)

Մայիս 27,2018 12:44

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուներ՝ «Հայրապետյան հեռացիր», «Ձեռքերդ հեռու մեր Շիրակից» ցուցապաստառներով, փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Ազատանի հատվածը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Նրանք ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՈՒԵՖԱ-ի նամակը, որով ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ, համարում են կասկածելի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:

Երկրպագուները բողոքի ցույցի ընթացքում իրենց պահանջը հնչեցնելով՝ ֆուտբոլ են խաղում։ Նրանք Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները:

«Վերջ տվեք ապօրինություններին, հարգեք օրենքը»,-բացականչում են «Շիրակի» երկրպագուները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031