Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նպաստում է Հայաստանում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացմանը, խրախուսում նոր ձևաչափերի օգտագործումն ու տարածումը: Ժամանակակից մեդիան փնտրում է ասելիքը առավել պատկերավոր, մանրամասն և հետաքրքիր պատմելու տարբերակներ: Այս նոր ձևաչափը՝ «Թվապատումը», այդպիսին է. այն վիճակագրությունը վերածում է մարդկային պատմության, խնդիրները ներկայացնում քարտեզների, պատկերների, ձայնի, նշանների առցանց գործիքներով: Հայաստանում մուլտիմեդիա լրագրության նոր ձևաչափերը կօգնեն և՛ լրագրողներին, և՛ հանրությանը՝ կարևոր խնդիրներն ուսումնասիրելու, փաստերը համադրելու, արագ ներկայացնելու և լայնորեն տարածելու հարցերում: Այս բաժնում ներկայացված են ժամանակակից մեդիա ձևաչափերի հայաստանյան օրինակները։ Նրանք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկերներ-լրագրողների հետ համատեղ: «Թվապատումը» անընդհատ թարմացվելու է նոր մուլտիմեդիա պատմություններով:

Տիգրանը 6 ամսում փոխեց 3 ճամբար ու մեկ հանրակացարան` ապրելով առանց կարգավիճակի ու կենցաղը կիսելով անծանոթների հետ:
Ֆրանսիայի նախկին և ներկա հայ ուսանողները իմացել են երկու օրինակելի կանոն՝ սովորելու և աշխատելու համար:
2.5 տարի է Արսենի ընտանիքը առողջական խնդիր ունեցող երեխայի հետ ապրում է Բեռլինի փախստականների կացարանում:Այս բաժինը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Հրապարակումների բովանդակության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` [email protected] էլ. հասցեով: Նյութերի արտատպումը, օգտագործումն ու տարածումը այլ
լրատվամիջոցներում թույլատրվում է միայն ամբողջական բովանդակությամբ և բնօրինակին հղումով: