«Ամիսներ առաջ, երբ «Շանթ դաշինքը» սկսեց համագործակցությունը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հետ, մենք պայմանավորվեցինք, որ գնում ենք ոչ թե ուղղակի քաղաքական մի պրոցեսի եւ կամ ընտրության, այլ գնում ենք արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված մի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու եւ դրանով պայքարն առաջնորդելու ճանապարհով »,-Մարտունի խոշորացված համայնքում՝ Ներքին Գետաշենում կայացած «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամների՝ համակիրների եւ համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը:
Մանրամասն տեսանյութում
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը նշեց, որ իր հայրական հարազատ գյուղում է, որտեղ անցկացրել է ամռան ամիսները մանկության տարիներին, եւ այդտեղ իրեն ամեն ինչ ծանոթ ու հարազատ է: Նա հիշեց, որ 1830-ականներից սկսած իր պապիկի հայրը եղբայրների հետ միասին կառուցել է Թաթոյանների ջրաղացը, նրանք գալով Ալաշկերտից՝ կամք ու պատասխանատվություն են ունեցել ու կառուցել ջրաղացը, որը երբեք չի կանգնել:
Կարդացեք նաև

Տեսանյութն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































