Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԿՀԵՐԻՔԵ՞Ն

Ապրիլ 28,1998 00:00
Vigen Xachatryan

Երբ նախկին դատախազ Արտավազդ Գեւորգյանը 1996 թվականի սեպտեմբերի 26-ի «պատմական» նիստում մեղադրեց Վիգեն Խաչատրյանին իշխանավորների առաջ (միավոր հայերեն ասած, «աչոկ») հավաքելու մեջ, իսկ հետո պրն Խաչատրյանը նշանակվեց Լոռվա մարզպետ, թերթերից մեկը շատ դիպուկ նկատեց, թե հավաքած միավորները բավարար էին նրան՝ սույն պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար: Նույն կոմունիստական «դպրոցի» մեկ այլ նշանավոր ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանի՝ ղեկավարության «աչքը մտնելու» նմանատիպ ճիգերը նույնպես, հավանական է, շուտով կտան իրենց արդյունքները՝ ըստ լուրերի, նրան առաջարկվելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ինչ խոսք, արժանի է:

Ամբողջ նախընտրական արշավի ընթացքում, չտեսնված քաղաքացիական արիություն ցուցաբերելով, նա իր բոցաշունչ ճառերով հերոսաբար խարազանում էր ասպարեզից հեռացած գործիչներին եւ խոր ռեւերանսներ անում իշխանության թեկնածուի հասցեին: Այնպես որ, ավելի արհեստավարժ քաղաքապետ Հայաստանում դժվար թե գտնվի: Այդ ամենը հասկանալի է ու կյանքի առավել փիլիսոփայական ըմբռնման դեպքում՝ նույնիսկ ոչ դատապարտելի: Պարզ չէ միայն մի բան՝ ինչի՞ համար էր պետք «նախագահի թեկնածու» ձեւանալ: Միայն սեփական հերոսական անցյալի մասին տեսահոլովակը ցուցադրելո՞ւ համար:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930