Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները. Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 29,2026 15:52 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԼԻԵՎՅԱՆ ՕՄՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

Փաշինյանը`տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմություն անդրդվելի է, տեսնելով , որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:

Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները:

Բայց սրանց գյադայությունը ուղղակի նոր ռեկորդներ է սահմանում:

Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակները ընդդիմախոսներին զանգվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով, Փաշինյանը իրեն թույլ ա տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված`հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով:

Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031