Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի կամքի դրսեւորում

Մայիս 02,1998 00:00
harc

Շաբաթ օրը մեր թերթում հրապարակված թղթակցության վերաբերյալ նախագահի մամուլի գրասենյակում պարզաբանեցին, որ Գիտությունների ազգային ակադեմիայում մի քանի տասնամյակ պահված գերմանական ձեռագրերը հանձնվում են գերմանական կառավարությանը անհատույց եւ առանց որեւէ նախապայմանի՝ որպես բարի կամքի դրսեւորում:

Այդ մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, որը շաբաթ օրը հրապարակվել է մամուլում: Մայիսի 3-ին Հայաստանի պատվիրակությունը արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ երեկ բարձրաստիճան դիվանագետների եւ գործարարների հետ հանդիպումից բացի, հանդիսավոր պայմաններում հանձնել է Հայաստանում պահված մշակութային արժեքները: Պատվիրակության հետ են մեկնել լրագրողներ «Արմենպրես», «Սնարք» լրատվական ծառայություններից, «Ազատություն» ռադիոկայանից եւ «Կայմ» հեռուստաընկերությունից: Այսքանը՝ պաշտոնապես:

Սակայն մի շարք ոչ պաշտոնական հարցեր այնուամենայնիվ մնում են: Ինչո՞ւ անկախ Հայաստանի գոյության 7 տարվա ընթացքում այդ չափազանց արժեքավոր ձեռագրերի մասին հասարակությունը չգիտեր, իսկ նրանք, ովքեր գիտեին, ոչինչ չէին ասում: Ինչո՞ւ առաջին պաշտոնական տեղեկատվությունը տրվեց 1998թ. մայիսի սկզբին, եթե ձեռագրերի հանձնումը երբեւէ դիվանագիտական բանակցությունների առարկա չէր: Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե ձեռագրերի վերադարձը ժամանակին կապվում էր նախկին նախագահի՝ Գերմանիա պաշտոնական այցելություն կազմակերպելու հետ։ Ինչո՞ւ են ԱԳՆ-ի պաշտոնյաները փքված տեսք ընդունում եւ իրենց պետական գաղտնիքները պահպանող Ջեյմս Բոնդի տեղ դնում, երբ լրագրողներն իրենց հարցեր են տալիս: Վերջապես ինչո՞ւ է այդքան անվիճելի, որ ձեռագրերը պետք էր հանձնել անհատույց:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031