Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում և Վրաստանում Գերմանիայի դեսպանները Երևանում էին՝ մասնակցելու Գերմանիայի ԱԳՆ տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին

Նոյեմբեր 24,2026 17:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագներին, ինչպես նաև տարածաշրջանում Գերմանիայի դեսպաններ Կլաուդիա Բուշին (Հայաստան), Բարբարա Ֆոսին (Վրաստան) և Դիրկ Լյոլկեին (Ադրբեջան)։ Տարածաշրջանային դեսպանները Երևանում էին գտնվում՝ մասնակցելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունն են վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները։ Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրով նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել