Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՍՏԱՆԱ 500 ԴՈԼԱՐ

Դեկտեմբեր 01,1998 00:00
lurer

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, վերջին տարիներին ԱԻՄ-ը մրցանակաբաշխություն է անցկացնում։ Պարույր Հայրիկյանի հայտարարության համաձայն, մրցութային հանձնաժողովի մեծամասնությունն արդեն իսկ միասնական եզրակացության է եկել, որ այս տարի 1-ին մրցանակը պիտի ստանա այն լրագրողը, որն արդար ընտրությունների տեսանկյունից է մատուցել ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բանավեճերը։ Լրագրողի անունը չհրապարակվեց։ Հիշեցնենք, որ այդ մրցանակի գումարային արժեքը շուրջ 250 հազար դրամ է։

ԲԱԶԵՅԱՆԸ՝ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՂԵԿԱՎԱՐ

Ալբերտ Բազեյանը դարձավ նաեւ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ։ Նրա նշանակման արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Պրն Բազեյանը ընտրվել է 1 դեմ եւ մնացած կողմ ձայներով։ Դեմ քվեարկողն էլ ինքն է եղել։ Իսկ Սմբատ Այվազյանը երկրապահների միահամուռ համաձայնությամբ իր ծանրաբեռնվածության պատճառով վայր է դրել լիազորությունները։

ՀԱՄԱՐՅԱ՝ ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Նվեր Չախոյանը խոսելով ընդհանրապես քաղաքական կարճաժամկետ ու երկարաժամկետ հնարավոր զարգացումների վերաբերյալ, «Առավոտին» խնդրեց պարզապես տեղ հասցնել. «Թե խոսացող են, թող իրենց կաբինետներից դուրս գան՝ նոր խոսեն»։

2-Ը՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Գեղամ Ղարիբջանյանը եւ Պարույր Հայրիկյանը շուտով կմեկնեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ մասնակցելու են փախստականների խնդիրներին նվիրված խորհրդաժողովի։ Եվրոպայի խորհրդում տեղի ունենալիք միջոցառումը նախաձեռնել է Միացյալ ազգերի կազմակերպությունը։

2-Ը «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Վերջապես պաշտոնապես հայտարարվեց, որ Ալեքսան եւ Հակոբ Հակոբյանները դուրս են եկել «Հանրապետություն» միավորման կազմից։ Խոսվում է, որ նրանք փորձելու են պատգամավորական նոր խումբ ստեղծել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031