Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՆՑ ԹԵ

Հունվար 13,1999 00:00
lurer

Հակառակ խորհրդարանում հնչած հայտարարությանը, թե «Հայրենիք» պատգամավորական խումբը չի մասնակցելու բյուջեի քննարկումներին, այդ խմբի երեք անդամ կողմ քվեարկեց Արմեն Դարբինյանի ներկայացրած բյուջեի նախագծին։ Նրանք են՝ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը, «Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանը եւ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Խոսում են, թե վերջինս պետք է նշանակվի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։ Ի դեպ, կա այդ պաշտոնի այլ հավակնորդ եւս՝ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Ռուբեն Խուրշուդյանի հայրը՝ Լենդրուշ Խուրշուդյանը։

ՄԵԿ NDI-Ը, ՀԻՄԱ ԷԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈ՞ՒՆԸ…

Մամուլում հայտնված մի տեղեկության համաձայն՝ «21-րդ դար» կուսակցության ստեղծման համար հիմք է հանդիսացել Պետական ծառայողների միության գրանտը՝ շուրջ 20 հազար դոլար։ Նշված էր նաեւ, որ այդ միությունը 1997-ին ստեղծվել է Դավիթ Շահնազարյանի նախաձեռնությամբ։ «21-րդ դար» կուսակցության լրատվական ծառայությունն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, այն «իշխանությունների տարածած հերթական հերյուրանք» անվանեց։

ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ

Ժամանակին մի գործիչ կար Հայաստանի քաղաքական շրջանակներում՝ Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վահան Սարգսյանը, որն հետագայում նշանակվեց Կոտայքի տարածաշրջանի զինվորական ոստիկանության պետ։ Օրերս նա սեփական դիմումի համաձայն զորացրվել է՝ ազատվելով պաշտպանության նախարարության տեսչական եւ վերահսկման բաժնի ավագ սպայի պաշտոնից. «Ես մանկավարժ եմ, ֆիզիկ։ Ֆիզիկ-շիզիկ։ Ուզում եմ կողքից օգնել բանակին»։ Մինչդեռ այլ աղբյուրներ վկայում են, որ Վահան Սարգսյանը Վազգեն Սարգսյանին գրած դիմումում իր զորացրման հիմքը համարել է այն, որ պարզապես կաթվածահար է լինում զինվորական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի սվիտրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031