Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍԻՐ ՔԵԶՆԻՑ

Հունիս 23,1999 00:00
Karapet Rubinyan

ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանը Վազգեն Սարգսյանին կոչ արեց չսահմանափակվել պաշտոնյաներից եկամուտների տարեկան հայտարարագրեր պահանջելով եւ դրանք համեմատելով տարեկան ծախսերի հետ. «Ասենք, լավ կլիներ, որ վարչապետը տասնօրյա ժամկետում հրապարակեր իր եկամուտները եւ ծախսերը։ Լավ կլիներ, որ ներկայացվեին նաեւ իր բարեկամների եկամուտներն ու ծախսերը, որից հետո պարտադրեր ողջ կառավարությանը նույնն անել»։ Պրն Ռուբինյանը նաեւ նշեց. «Սա չեմ ասում ինչ-որ մեկին ջրի երես հանելու համար՝ մանր խնդիր է։ Կարեւորն այդ ավանդույթը հաստատելն է»։

Կարդացեք նաեւ էջ 4։

«ՍԴ-Ն ՄԵՐ ԿՈՂՄԻՑ Է»

sd

Սահմանադրական դատարանի իրար հաջորդող որոշումները՝ այս կամ այն ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, առիթ տվեցին մայիսի 30-ը բոյկոտով դիմավորած քաղաքական գործիչներից մեկին՝ Շահեն Պետրոսյանին արձանագրելու. «Սահմանադրական դատարանն անցավ բոյկոտողների շարքը»։ Երեկ Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեց թիվ 56 ընտրատարածքում կայացած ընտրությունները, որի «հաղթած» թեկնածու Աղասի Սիմոնյանը (Կոմբիկորի Աղասը) փորձում էր դատի տալ մեր թերթին։

Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

ԱՆԲԱՆԱԿ ԳԵՆԵՐԱ՞Լ

sdhk

«Էռնեստ Սողոմոնյանը ոչ մի կապ չունի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ եւ չի կարող առաջադրվել ՍԴՀԿ-ի կողմից՝ որպես պատգամավոր, ինչպես նա ասում է «Առավոտին» տված իր հարցազրույցում։ Մեր կուսակցությունն առաջադրել էր 12 թեկնածու, բոլորն էլ մեր փաստաթղթերով։ Նա էլ է ներկայացել, որպեսզի գրանցվի որպես պատգամավորության թեկնածու, բայց նրան ասել են՝ քո կուսակցությունը գոյություն չունի։ Ու նա ստիպված նախաձեռնող խմբի միջոցով է առաջադրվել»։

ՍԴՀԿ կենտրոնական վարչության պատասխանը Էռնեստ Սողոմոնյանին՝ էջ 5։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930