Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանիր եւ անպայման պաշտպանված կլինես

Հուլիս 21,1999 00:00
avetiq ishxanyan

«Օրագիր» օրաթերթի տպագրության դադարեցումը, գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործերը գրեթե անարձագանք մնացին լրագրողական եւ քաղաքական շրջանակներում։

Այդ բացը լրացնելու համար Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ երեկ Ժուռնալիստի տանը փաստաբան Տիգրան Ջանոյանը ներկայացրեց այս գործի մի շարք մանրամասներ։ Ըստ Տիգրան Ջանոյանի, այս գործի չորս էպիզոդներն էլ սարքված են, եւ դրանց վերջնական նպատակը «Օրագրի» տպագրության դադարեցումն է։ Դրա պատճառը մեզ մոտ մամուլի ազատության սխալ ընկալումն է. «Մենք լրիվ ուրիշ ձագարի մեջ ենք»։ Այսպես Տիգրան Ջանոյանը ներկայացրեց Վրաստանում Եվրոդատարանի ներկայացուցիչների կողմից ներկայացված մի իրավիճակ։ Լրագրողը նախընտրական շրջանում նյութ է գրում մի անձի մասին, ներկայացնելով նրան, որպես ահաբեկչական գործողությունների հեղինակի եւ մասնակցի, որն այժմ փորձում է պատգամավոր դառնալ։ Պատգամավորության թեկնածուն դիմում է դատարան, սակայն դատարանը լրագրողին մեղադրող դատավճիռ չի կայացնում։ «Լրագրողի խնդիրը լրատվության հավաքումն է եւ ոչ թե այդ լրատվության ճշգրտումը։ Լրագրողը չունի ինֆորմացիան մինչեւ վերջ ճշգրտելու մեխանիզմներ։ Եթե հակառակ կողմը գիտի այլ բան, նա պետք է ներկայացնի դրանք։ Դրա համար է գործում հերքումների մեխանիզմը»,-պարզաբանեց Տ. Ջանոյանը։

Այս քննարկման կազմակերպիչներն ի սկզբանե նպատակ էին հետապնդում զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների անունից ընդունել հայտարարություն եւ դիմում՝ ուղղված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Դիմումի տեքստը շատ կարճ է. «Մենք՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս, տեղյակ լինելով «Օրագիր» օրաթերթի անօրինական փակման եւ նրա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված հալածանքներին, որոնք իրականացվում են իշխանության որոշ օղակների կողմից, հույս ենք հայտնում, որ ձեր միջամտությամբ կվերականգնվի օրինականությունը եւ կդադարեցվի հետապնդումը»։

Հայտարարության տեքստում նշվում է, որ «Օրագրի» դեմ կազմակերպված արշավը հիմք է տալիս եզրակացնել, որ Հայաստանում խոսքի ազատությունը երաշխավորված չէ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ իրենց զորակցությունը հայտնելով «Օրագրի» խմբագրակազմին, հայտարարելու էին, թե հետամուտ են լինելու թերթի վերաբացմանը եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հալածանքների դադարեցմանը։ Ոչ հայտարարությունը եւ ոչ էլ դիմումի տեքստը չընդունվեցին, քանի որ ԶԼՄ-ների խմբագիրներից ներկա էր միայն «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ինչպես նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը։ Նիկոլ Փաշինյանը չէր ներկայացել ի պաշտպանություն իրեն կազմակերպված քննարկմանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031