Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը: Ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները. Ժաննա Ալեքսանյան

Նոյեմբեր 13,2026 12:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անհապաղ ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները։ Սթափվեք։ Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը։ Դուք ամենալավը գիտեք բանտային պայմաններն ու բուժսպասարկման ցածր որակը։ Ես սրան կավելացնեմ նաև կամայական վերաբերմունքը հիվանդ կամ հացադուլ անող կալանավորների, դատապարտյալների նկատմամբ։

Շուրջ 3 տասնամյակ այցելում եմ բանտեր։ Առաջին անգամ եղել եմ Նուբարաշենի բանտում լուսահոգի Ավետիք իշխանյանի հետ 1998թ-ին։ Այցելել ենք ցմահ դատապարտյալներին։ Հիշում եմ, ինչ ծանր ապրումներ ունեցանք։ Մենք հայտնվել էինք դժոխքում։ Մեզ թվում էր այլևս երբեք չենք գա բանտ, բայց շարունակեցինք գնալ տասնամյակներ։ Ու հիմա ես չեմ ասի, թե շատ բան է փոխվել, եթե ինչ-որ բան փոխվել է, ապա դա փոխել է ժամանակը։

Հիմա դուք ինչ էլ ասեք, արդարանալու փորձեր անեք, միևնույն է՝ դուք եք պատասխանատուները, որքան էլ ասեք մահերն ամենուր են, միևնույնն է ձեր պատասխանատվությունը շատ լավ գիտակցում եք։

Պետությունն ունի փակ համակարգերում, անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղակի պարտավորություն։ Եվ այս անմարդկային բարքերը, «ձեզ բոլորիդ քցելու եմ ԿԿԲ-ի պադվալները». որ ձևավորել են այս իշխանությունները, մի օր ավարտվելու է և գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։

Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան, քրեակատարողական ոլորտի պատասխանատուները կանայք են՝ արդարադատության և առողջապահության նախարարները, մեղադրանքի պատասխանատուն ևս կին է։ Հայաստանն արձանագրեց մի նախադեպ, որով կասկածի տակ դրեց կանանց պաշտոնների նշանակումը։ Հատկապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առանձնացավ դաժանության աննախադեպ օրինակով, երբ կալանքի տակ պահվող Արեգնազ Մանուկյանին թույլ չէին տալիս անգամ հեռախոսազրույց ունենալ անչափահաս երեխայի հետ։ Այնպես որ, կանայք Հայոց աշխարհի՛, սթափվեք։ Խնդրում եմ զերծ մնալ վիրավորական որևէ խոսքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30