Լրահոս
Օրվա լրահոսը

ըժլ-ըժթԼ

Հուլիս 12,2001 00:00 Share

ըժլ-ըժթԼ Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների գավաթի 2001-2002 թթ. խաղարկության շրջանակներում Երեւանի «Արաքսն» ընդունեց Մոլդովայի Տիրասպոլ քաղաքի «Շերիֆ» թիմին։ Սակայն այն, ինչի ականատես եղանք, լավագույն դեպքում, կարելի է միայն պայմանականորեն ֆուտբոլ համարել։ Նման դեպքերի համար ռուսները մի լավ արտահայտություն ունեն. «ոպռ-ոպչՌ»։ Այսքանով ամեն բան ասվում է ու նկարագրական կամ վերլուծական մանրամասների մեջ խորանալու հարկ չկա, քանզի յուրաքանչյուր այդպիսի փորձ հաստատ մեր թիմի օգտին չի լինի։ Ասենք միայն, որ մրցակիցը, որի խաղացողները պատանիներ էին հիշեցնում, դաշտի տերերին գերազանցեցին բոլոր առումներով։ Այնպես որ, «Շերիֆի» տարած 1։0 հաշվով հաղթանակը միանգամայն օրինաչափ էր։ Իսկ մեզ մնում էր ափսոսալ, որ գլխավոր մրցավար Բրիակոս Ատմանասիոսը (Հունաստան) հակառակի պես հյուրերի օգտին չէր դատում՝ մեզ զրկելով պարտության պատճառները նրա վրա բարդելու շանսից։ Այդուհանդերձ, երեկ միայն վատ բաների վկա չեղանք։ Հաճելի անակնկալ էր, որ հանդիպման եզրային մրցավարներից մեկը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ էր՝ Մարգարիտ Քրիստոլան, որը, գոնե ինձ համար, երեկվա հանդիպման միակ դիտարժան երեւույթն էր։ Ափսոս միայն, որ մեր ֆուտբոլիստները գոնե նրանից չամաչեցին։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031