Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆռիկներ»՝ Ալիեւի ասածն անելու համար

Մարտ 31,2026 10:00 Share

«Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը»: Այս՝ միանգամայն ճիշտ, անվիճելի պնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է 2023 թվականի օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի տարեդարձի կապակցությամբ: Դրանից 2,5 տարի անց Փաշինյանը հայտարարել է. «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է»: Կախվածություն, ըստ երեւույթին, «բարեկամ Ռուսաստանից», որն, ըստ նույն իշխանությունների, մեր դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում: Բայց դա՝ իմիջիայլոց:

Ինչն է դրդել Փաշինյանին 2.5 տարում այդքան կտրուկ՝ 180 աստիճանով փոխել կարծիքը ոչ թե երկրորդական ինչ-որ խնդրի, այլ՝ հենց մեր պետության հիմնադիր փաստաթղթի վերաբերյալ: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ նրան, ինչպես Հին կտակարանի մարգարեներին, այցելել է աստվածային մի տեսիլք, եւ նա երկնքից հրահանգ էր ստացել’ «ասա՛ քո ժողովրդին, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է»:

Բայց, քանի որ ես այս միստիկ վարկածին չեմ հավատում, այդ մետամորֆոզի միակ բացատրությունն այն է, որ նման պահանջ է Փաշինյանի առաջ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մնացածը լեզվի ճկունության կամ, ավելի կոպիտ ձեւակերպեմ՝ «ֆռիկների» հարց է: Բնականաբար, բավականաչափ ինտելեկտ կամ պատրաստվածություն չունեցող մարդիկ կհավատան, որ Անկախության հռչակագիրը 35 տարի կոնֆլիկտային չէր, եւ այդ մարդկանց կուռքը նույնպես այդպես էր կարծում, իսկ հետո հանկարծ դարձավ կոնֆլիկտային:

Նույնը՝ Արարատ լեռը: Տասնամյակներ շարունակ դա ազգային խորհրդանիշ էր, իսկ վերջին 2-3 տարիներին դարձյալ «կոնֆլիկտային» դարձավ: Եվ նույն միամիտ մարդիկ դարձյալ կհավատան այն «ֆռիկին», որ ազգային խորհրդանիշը ենթադրում է հարեւան երկրի վրա հարձակում: Կամ՝ եթե ես ասում եմ, որ Մեսրոպ Մաշտոցը դպրոց է բացել Ամարասի վանքում, դա Ադրբեջանի դեմ պատերազմի կոչ է:

Նիկոլ Փաշինյանը 2021-ին Հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում քաղաքացիներին, որի վրա Հայաստանի քարտեզն էր Արցախի հետ միասին: Հիմա նա կրծքանշան է բաժանում՝ առանց Արցախի: Այսպես որ շարունակվի, 2031-ի ընտրարշավի ժամանակ նա Հայաստանի քարտեզ է բաժանելու առանց Սյունիքի, ասելով՝ «բա ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ պատերա՞զմ լինի: Փոխարենը մենք անկախ ենք ու ինքնիշխան»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նույն շարքից․
    « 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:»
    Նիկոլ Փաշինյան, շնորհավորական ուղերձ՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առթիվ։ 2022 թ
    «Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ:»
    Նիկոլ Փաշինյան, ամփոփիչ ելույթ ԱԺ-ում՝ պետբյուջեի նախագծի քննարկումներին։ 2024թ
    Այս երկու տարիների արանքում նա վերջնականորեն և ամբողջությամբ հանձնեց Արցախը և օժանդակեց արցախցիների տեղահանությանը։ Պարզ էր, որ դրանից հետո իր խոսույթը պիտի 180 աստիճանով փոխվեր։ Երբ ասում է, թե իրենք «գիտակցված զոհողության են գնացել 2020-ին», այս փոփոխության տրամաբանական զարգացումն է։ Սրանից հետո իր ու Ալիևի հայտարարություններն իրար համահունչ են լինելու։

  2. Aha says:

    «գիտակցված զոհողության են գնացել 2020-ին»

    Mr. Abrahamyan, I think an article on the intentionality of the 2020 war is due, an article about the suspicions that the Armenian side intentionally let things advance towards a military solution to the Karabakh conflict, in order to get rid of that weight (as they considered Karabakh).

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031