Ու քանի որ «Աշխատանքը մեզ համար միշտ տոն է», մենք մեր ծննդյան տարելիցն անցկացրեցինք խիստ աշխատանքային մթնոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք նշելու «Առավոտի» ծնունդը: Ուղղակի, ի տարբերությունն ախորդ տարվա, երբ մեր թերթի 10-ամյակը տոնում էինք գրեթե 200 հրավիրյալների հետ, այս տարի դա կանենք «մենք-մերոնցով», բոլորի աչքից հեռու: Իսկ առայժմ մենք աշխատում ենք:

է՝ Հայաստանի տնտեսությունը կատակներ չի սիրում, այլապես երկնիշ թռիչքաձեւ աճը կանգ կառնի:
Շոգ հուլիսը ծանր ամիս էր Աննա Իսրայելյանի համար: Մարզային գործուղումները՝ Լոռի եւ Սյունիք, բեղմնավոր էին, բայց՝ հոգնեցուցիչ: Ո՞րն է լինելու հաջորդ մարզը՝ կորոշվի
հետո, բայց առայժմ Աննան Երեւանում է, եւ հանգիստ շունչ քաշած քաղաքական գործիչները կրկին ստիպված են արտաշնչել:
Կարդացեք նաև

Հասմիկը լավ լիցքեր է ստանում՝ լսելով բանավոր քննություն հանձնողների պատասխանները:


լսում եւ նրանց խնդիրներին անդրադառնում են մեր երկու Ռուզիկները: Սոցիալական էջի պատասխանատու Ռուզան Արշակյանը լսում է հերթական այցելուին:

սեքսի մասին զրուցում է միջազգային հարաբերությունների լուրջ մասնագետ Տիգրան Ավետիսյանի հետ:
Սրբագրիչներ
Մարջիկ Մելքոնյանն ու Կարինե Խաչատրյանը վերջին անգամ կարդում են նյութերը՝ համոզվելու համար, որ ասենք՝ «հանճարը» «անճար» չի դարձել: Կամ ավելի վատ՝ «բանջար»:

Մինչ մեր սիրելի Անժիկը մուտքագրում է Շեկոյանի վեպի հերթական կտորը, մեր սիրելի Մարիշը նրան բացատրում է, թե որքան կարեւոր են թերթի համար գովազդները, եւ համոզում վեպը թողնել ու գովազդները մուտքագրել: 
նրա սուր հոդվածները:
«Առավոտում» լրագրության ռահվիրաների կողքին աշխատում են նաեւ այս գեղեցիկ
աղջիկները. մեր թերթի «ջահելները» ոչ միայն սիրուն են, այլեւ՝ աշխատասեր:

Արմինե Գեւորգյանի հետ էջ է կապում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.- Ցավոք, այս լուսանկարչական ռեպորտաժը թերի է: Թերթի ծավալներն ինձ թույլ չտվեցին ներկայացնել, թե ինչպես են հանգստանում արձակուրդում գտնվող Նելլի Գրիգորյանն եւ Գոհար Հակոբյանը, ինչպես են աշխատում մեր մնացած թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը: Քաղաքական գործիչների հետ շփումներից հոգնած Մարգարիտ Եսայանը, որպես իսկական օջախի կին, արդեն գնացել էր տուն՝ չհասցնելով լուսանկարվել: Դեպի ընտանեկան օջախ էր շտապել նաեւ Աիդա Աղամալյանը: Չհասցրեցի լուսանկարել նաեւ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանին, որը երեկվա տոնական օրը կատարյալ դարձնելու նպատակով ամեն ինչ արել էր, որպեսզի խմբագրության աշխատակիցները ժամանակին աշխատավարձ ստանան: Գենադի Պետրոսյանի աշխատանքը սպասվում է գիշերը՝ տպարանում: Իսկ ամենացավալին այն է, որ չհաջողվեց մեկնել Նորվեգիա՝ այնտեղ գտնվող մեր սպորտային մեկնաբան Աշոտ Հակոբյանին լուսանկարելու համար: Եվ ընդհանրապես, չկարծեք, թե «Առավոտում» ոչ ոք աշխատանքի ժամին սուրճ չի խմում, հաց չի ուտում, չի ծխում, ոտը ոտին չի գցում: Ամեն ինչ էլ անում ենք, բայց՝ ոչ հրապարակման համար:






















































