Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Կգործարկի YES Parking բջջային հավելվածը. Սուրեն Գրիգորյան

Ապրիլ 06,2026 11:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ շուտով կգործարկի բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան վճարել ավտոկայանատեղիների համար։ Խոսքը YES Parking բջջային հավելվածի մասին է:

«Այս հավելվածը, ի հավելումն Երեւանում ավտոկայանատեղիների համար վճարումների sms հաղորդագրության տարբերակի, հնարավորություն է տալիս վճարումը կատարել ոչ թե հեռախոսահամարի բալանսը լիցքավորելով, այլ բջջային հավելվածին կցելով բանկային քարտ, որի միջոցով վճարումը կիրականացվի։ Նաեւ մի խնդիր է հասցեագրվել, որից մեր քաղաքացիները հաճախ բողոքում էին։ Խոսքն այն մասին էր, որ ժամային վճարում իրականացնող քաղաքացիները, օրինակ, մեքենան կայանելուց հետո անընդհատ ստիպված են շեղվել իրենց գործերից, որպեսզի վճարումները իրականացնեն։ Հավելվածով նախատեսված է նաեւ ավտոմատ վճարման հնարավորություն… Հանդիպումից առաջ վարորդը կարող է ակտիվացնել այն, նշել ժամանակահատվածը եւ կայանումն ավարտելուն պես ավարտել պարբերական վճարումները»,- նշեց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նաեւ հավելեց, որ  հավելվածում հնարավոր է լինելու տեսնել, թե քաղաքի որ հատվածում կա ազատ կայանատեղի:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել