Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Պետրոսյանն ընդդեմ Վենետիկի

Ապրիլ 04,2008 00:00

Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն են հայտնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում մարտի 17-ին կատարած փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններին ԱԺ արտահերթ նիստում («Առավոտն» այն ժամանակ չէր աշխատում՝ տպարանում իրականացվող գրաքննության պատճառով) դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, կողմ՝ 90 պատգամավոր:

Օրենքի նախաձեռնողները չեն ընդունում, որ այսպիսով սահմանափակել են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Փոփոխությունները ներկայացնող հիմնական զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Այս փոփոխությունները մոտ ապագայում չեն վերացվի, որովհետեւ սրանք ընդունված են մեր պետության անվտանգության, հասարակական կարգի եւ ժողովրդի անվտանգության պահպանման նպատակով: Ինքներս գիտենք, թե երբ կարելի է վերացնել որոշ դրույթներ, առայժմ հնարավոր չէ դա անել, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս կյանքը, լարվածությունը երկրում շարունակվում է»: Հետաքրքիր է, որ մարտի 17-ի երեկոյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստում անգամ իշխանական որոշ պատգամավորներ չխուսափեցին քննադատական ելույթներ ունենալ, մասնավորապես` Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Այսինքն՝ մենք փորձում ենք կանխարգելիչ, արգելող, պարտադրող միջոցառումներով լուծել այն խնդիրը, որի մասին, չգիտես ինչու, շատ շատերը չեն ուզում խոսել, չեն ուզում վերջապես ընդունել, որ այս երկրում կա ահավոր դժգոհություն, դժգոհություն իշխանության քաղաքականության նկատմամբ, որի մեջ շատ շատերս, ես, իմիջիայլոց, ինձ, մեզ չեմ առանձնացնում, սրա մեջ մեղավոր ենք։ Լա՛վ, մի անգամ մենք պիտի՞ ասենք ժողովրդին՝ գիտե՛ք, սխալվել ենք, ինչ-որ բաներ սխալ ենք արել։ Չէ՛, մենք նորից կանխարգելենք, փակենք՝ ոստիկանության ճանապարհով, տեղական մարմինների ճանապարհով եւ այլն, եւ այլն։ Էլի՛, դա պե՛տք է անել, բայց, միեւնույն ժամանակ, երբ մենք այս տեսակի օրինագծեր ենք բերում եւ հրատապ ենք քննարկում դրանք, բերենք նաեւ այն օրինագծերը, որոնք, ի վերջո, այդ դժգոհության փուշը պիտի հասարակությունից հանեն»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն այդ նիստում հայտարարեց. «Ճիշտ 37 թվական՝ ձերբակալություններ, ճնշումներ, մարդկանց աշխատանքից հանում են միայն նրա համար, որ միտինգի է գնացել։ Եվ դա արվում է հավաստի աղբյուրներով։ Հավաստի աղբյուրներից լսել են՝ այսինչը գնացել է, այնինչը խոսել է, ուրեմն` դիմումդ գրի, դուրս արի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել