Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկե՞լ է, թե՞ արմատախիլ է արվել

Հունիս 25,2009 00:00

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրականացվող շինարարության պատճառով 2 ծառ է արմատախիլ արվել: Այս մասին օրերս «Առավոտին» հայտնեցին այս տարածքի հարեւանությամբ ապրող էջմիածինցիները: Նրանց խոսքերով, շինարարությունն իրականացնողը երկար ժամանակ ձեռք չի տվել ծառերին, սակայն հենց դրանք սկսել են կառույցին խանգարել, անմիջապես գործի է անցել ու, ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու համար, ծառերը հենց արմատից հանել է, իրենց՝ բնակիչների առջեւ էլ արդարանալով, թե քամուց են ընկել:

Այս առնչությամբ Էջմիածնի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունից մեզ պարզաբանեցին, որ մեկ շաբաթ առաջ իրենց մոտ տեղի ունեցած ուժգին քամու պատճառով է այդ տարածքի միակ ծառն ընկել, որը չէր խանգարում շինարարությանը, շինարարությունն էլ օրինական է եւ ոչ մի խախտում թույլ տրված չէ: Նրանք տեղեկացրին նաեւ, որ այդ քամու հետեւանքով քաղաքին 14 միլիոն դրամի վնաս է հասցվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930