Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վարույթ է ընդունել ՀԱՍԵ հայցադիմումներն՝ ընդդեմ կարգալույծ Արամայիս Թախմազյանի

Փետրվար 19,2026 14:34 Share

«Փաստինֆո». Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումներն՝ ընդդեմ կարգալույծ Արամայիս Թախմազյանի։

ՀԱՍԵ-ն հայցադիմումներից մեկով պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Միևնույն ժամանակ՝ Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Մյուս հայցադիմումով ՀԱՍԵ-ն պահանջում էր պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Նաև պատասխանողներից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հայցերը վարույթ են ընդունվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանի կողմից։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Թախմազյանը կարգալույծ է հռչակվել դեկտեմբերի 2-ին՝ Հայրապետական տնօրինությամբ։ Թախմազյանը, նախկինում՝ Տեր Թադեն, կարգալույծ է հռչակվել՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես, կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար՝ հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսևորելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո, սակայն, Թախմազյանը՝ ինչպես և կարգալույծ Ստեփան Ասատրյանը, հրաժարվել են լքել եկեղեցին՝ մատուցելով կեղծ պատարագներ, ավելին, Թախմազյանի մուտքը եկեղեցի «ապահովելու» համար Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի գործողությունները ևս աչքի են ընկել, երբ վերջինս թույլ չի տվել իրապես օծյալ քահանային ժամերգություն կատարել։ Թախմազյանն ինքը նաև հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը։

Թախմազյանի հայցադիմումը ևս վարույթ է ընդունվել, կիրառվել է հայցի ապահովում։ ՀԱՍԵ փաստաբանական թիմը, սակայն, նկատում է, որ հայցը չէր կարող վարույթ ընդունվել, ուստի, կբարձրացվի դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728