Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ

Սեպտեմբեր 03,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան պետք է ներկայանար դատական փորձագետ պարոն Ֆրանգուլյանը:

Սակայն վերջինս զանգել էր դատական նիստը նախագահողին՝ դատավոր Գագիկ Պողոսյանին, եւ հայտնել, որ ծանուցագիր չի ստացել: Սակայն միաժամանակ չէր հայտնել, թե ինչպես է իմացել դատական նիստին իրեն ներգրավելու մասին:

Դատարանը երկրորդ անգամ էր ծանուցել նրան, սակայն պաշտպան Վարդան Սաֆարյանի հետ հեռախոսային զրույցի ժամանակ ասել էր, որ չի կարող մասնակցել, քանի որ փորձաքննություն է իրականացնում: Հիշեցնենք, որ նա ներգրավված է Արազ Բալագյոզյանի, Վարազդատ Արմենակյանի եւ Սարգիս Պետիկյանի դեմ հարուցված քրեական գործով:

Նորքեցի այս երիտասարդները մեղադրվում են 2 երեխաների հոր՝ Վաղարշակ Ոսկանյանի սպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930